Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ծառուկյա՞նն է ֆինանսավորել կոնգրեսի համագումարը

Ծառուկյա՞նն է ֆինանսավորել կոնգրեսի համագումարը
18.04.2013 | 19:47

ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց` որտեղի՞ց «գեղի կլուբից» կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդ «բերման» ենթարկել:

Իրականում, ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, դահլիճը վարձակալելու 5 մլն դրամը կոնգրեսին Գագիկ Ծառուկյանն է հատկացրել, համագումարի մասնակիցներից շատերն էլ, պարզվում է, ԲՀԿ-ական «ակտիվիստներ» են եղել, այսինքն, Ծառուկյանի «շաբաշով» դահլիճը լցվել է:
Թե չէ, կասկածը մեծ էր. որտեղի՞ց «չաշխատող» ՀՀՇ-ականներին 5 մլն դրամ, հետն էլ` այդքան համակիր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ